«Ամբերդ» տեղեկագրի 2023 թ․ երկրորդ համարն առցանց է
10.07.2023
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1257
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2023 թ․ երկրորդ համարն առցանց է։ Գիտահանրամատչելի հանդեսն անդրադառնում է տնտեսական, պատմական և աշխարհաքաղաքական ամենատարբեր թեմաների, ներկայացնում փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։
Պարբերականի 9 խորագրերում՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…», տեղ են գտել թեմատիկ լայն ընդգրկմամբ 16 հոդվածներ։
«Ամբերդ» տեղեկագրի նոր համարին ծանոթացեք այստեղ։