ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր դասաժամերի մրցույթ

Դիտումների քանակ՝ 11495

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» (հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)), հայտարարում է թափուր դասաժամերի մրցույթ:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով:

Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 22-ից հունիսի 20-ը ներառյալ՝ ք. Երևան, Նալբանդյան 128 հասցեում, ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում (կենտրոնական մասնաշենք, երրորդ հարկ):

Դիմումի (օրինակելի ձևը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում) հետ անհրաժեշտ է ներկայացնել.

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրություն (օրինակելի ձևը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում),
  3. Ինքնակենսագրության տեղեկատվությունը հավաստող բոլոր փաստաթղթերի պատճեններ,
  4. Դասընթացի համառոտ նկարագիր՝ 2-3 էջի սահմաններում, որում պետք է նշված լինի`
  • դասընթացի նպատակը (1-2 պարբերություն),
  • թեմաները և յուրաքանչյուր թեմայի համառոտ բնութագիրը՝ գիտելիք-հմտություն-կարողունակություն տրամաբանությամբ (1-2 նախադասություն):

Վերը նշված բոլոր փաստաթղթերն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Թափուր դասաժամերի մրցույթ» վերնագրի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին