ՀՊՏՀ-ն հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 3176

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխ­հատուցմամբ /անվճար/ (առաջին փուլ) և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ (երկրորդ փուլ) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2019/2020 ուսումնական տարվա ընդունելություն:

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ըն­դունվել ՀՀ պետական և ըստ մասնա­գիտու­թյունների հավատարմագրված ոչ պետական բարձ­րա­գույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավոր­ված մաս­նա­գետի կամ մա­գիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրոսի աստիճան ունեցող քա­ղաքացիները երկրորդ մագիստ­րո­սա­կան կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հի­մունքներով։

Գալիք ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իրականացնում է ընդունելություն 2 նոր մագիստրոսական կրթական ծրագրերի՝ «Գործարար կառավարում» (Business Administration) և «Հանրային կառավարում» (Public Administration) մասնագիտությունների գծով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) իրականացնում են «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը՝ մեկտեղելով տնտեսագիտական և կառավարման իմացությունը տեխնիկական գիտելիքի ու հմտությունների հետ։

Մագիստրատուրայի ընդունելության մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած հայտարարությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին