ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիրը դասախոսել է «Շտիգեն» ընկերության աշխատակիցների համար
ՀՊՏՀ նորաստեղծ Change Lab-ը ակտիվորեն համագործակցային կապեր է հաստատում գործատուների հետ: Change Lab-ի համահիմնադիր, դասընթացավար Արտակ Ասլանյանն այսօր «Վաճառքի ռազմավարություն» թեմայով վերապատրաստման դասընթաց է վարել «Շտիգեն» ընկերության աշխատակիցների համար (նշված ընկերության հրավերով): Բացի մասնագիտական խորհրդատվությունից Արտակ Ասլանյանը «Շտիգեն»-ի հետ քննարկել է Change Lab-ի շրջանակում համագործակցության մի քանի հարց: Մասնավորապես, վերականգնողական էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել աշխատանք առաջարկել Change Lab-ի ուսանողներին: Սրանով իսկ Change Lab-ը ձեռք է բերում ևս մեկ գործատու-գործընկեր:
asue.am-ի հետ զրույցում Արտակ Ասլանյանն ասաց, որ դասընթացին պարզաբանել է արդյունավետ վաճառքների կազմակերպման մի շարք հարցեր՝ վաճառքի ռազմավարության մշակում, վաճառքի կառավարում, նպատակների սահմանում, կառավարման և վաճառքի նոր մոդելների կիրառում և այլն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին