Սիմոն Մարտիրոսյանը՝ Ֆաջրի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1554

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում կայացած Ֆաջրի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Մարտիրոսյանը հանդես է եկել գերծանր քաշային կարգում և երկամարտում գրանցել 410 կգ արդյունք: Պոկում վարժությունում 23-ամյա ծանրորդը բարձրացրել է 180 կգ, իսկ հրումում՝ 230 կգ:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը 2019 թվականից ՀՊՏՀ ուսանող է: Այս մասին մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում անսպառ հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին