ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աշխատակիցը վերապատրաստվել է Պորտոյի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1437

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը մարտի 11-15-ը «Էրազմուս+» ծրագրի՝ աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակցել է Պորտոյի համալսարանում (Պորտուգալիա) կազմակերպված Միջազգային վերապատրաստումների շաբաթին։

Այս մասին հայտնում է արտաքին կապերի բաժնի մեր գործընկերը՝ ներկայացնելով այցի մանրամասները: Աշխարհի 13 երկրից ավելի քան 25 պատվիրակներ ներկայացրել են իրենց փորձն ու գիտելիքները, քննարկել բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված նախագծերը և դրանց կարևորությունը, շարժունության ծրագրերի որակի պահպանման և մշտադիտարկման, միջազգային կրթական ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Մասնակիցներին ներկայացվել են Պորտոյի համալսարանի միջազգայնացման ռազմավարությունը, հիմնական նախաձեռնություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև ինովացիոն և ժամանակակից թվային գործիքներ, որոնք մեծապես նպաստում են տվյալ ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Մասնակիցները այցելել են նաև Պորտոյի համալսարանի տեխնոպարկ՝ UPTEC, ծանոթացել վերջինիս հիմնական գործունեությանն ու առանձնահատկություններին:

Վերապատրաստումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել 6 համալսարանների հետ՝ հետագայում միջբուհական համագործակցություն սկսելու և զարգացնելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին