Ուշադրություն դիմորդներին. այսօրվանից սկսվում է ընդունելության առցանց հայտագրումը
Սիրելի´ ՀՊՏՀ դիմորդներ, հիշեցնում ենք, որ ապրիլի 15-ին մեկնարկում է ՀՀ բուհերի ընդունելության առցանց հայտագրումը։ Այս տարվա ընդունելության գործընթացում առկա են էական փոփոխություններ, որոնց մասին իրազեկ լինելը կարևոր է։
Փոփոխությունների մանրամասները, ինչպես նաև ՀՊՏՀ ընդունվելու վերաբերյալ առանցքային հարցերը asue.am-ի խնդրանքով ձեզ համար պարզաբանել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը: Ստորև ներկայացնում ենք ուշադրության արժանի կետերը։
✅ Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
✅Յուրաքանչյուր դիմորդ ընդունելության 1-ին փուլում կարող է հայտագրել բացառապես 1 բուհ, 1 մասնագիտություն։
✅ Ընդունելության մրցույթում դիմորդի գնահատականը դիտարկվելու է նախ անվճար, ապա վճարովի տեղերի համար։ Այսինքն, կարիք չկա, որ հայտում դիմորդը նշի «անվճար» կամ «վճարովի»։
✅ ՀՊՏՀ ընդունվելու համար դիմորդի համար մրցութային են 2 առարկայի գնահատականները՝ «Մաթեմատիկայի» և «Հայոց լեզվի» կամ «Օտար լեզվի»։ Բացառություն են կազմում «Զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունները, որոնց պարագայում մրցութային են «Հայոց լեզվի» և «Օտար լեզվի» քննությունների գնահատականները, իսկ «Մաթեմատիկայինը» ոչ մրցութային է, դիտարկվում է ատեստատի գնահատականը։
✅ ՀՊՏՀ-ում ապրիլի 9-ից աշխատում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որը դիմորդներին խորհրդատվություն է տրամադրելու և՛ առցանց, և՛ տեղում։ Առցանց եղանակով խորհրդատվության համար պետք է մուտք գործել է Zoom-ի համապատասխան հղումով, որը կհրապարակենք շուտով։
✅Ընդունելության 1-ին փուլի հայտագրման ժամկետը ապրիլի 15-ից մայիսի 10-ն է (մինչև 18.00-ն ներառյալ)։
Սիրելի՛ դիմորդներ, հիշեցնենք, որ ֆեյսբուքում գործում է «ՀՊՏՀ դիմորդ» խումբը, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատուները ամեն օր առցանց են և պատրաստ են պարզաբանել ձեզ հուզող հարցերը: Կարող եք գրել նրանց հետևյալ հղումով:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 9-ից, կարող եք կապ հաստատել 010 58-94-43 հեռախոսահամարով կամ գրել dimord@asue.am էլ.փոստի հասցեին։
Ընդունելության փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Օգտակար տեղեկություն կարող եք գտնել նաև թեմային առնչվող մեր նախորդ հրապարակման մեջ:
Մաղթում ենք հաջողություն։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին