ՀՊՏՀ դասախոսները՝ ուժային եռամարտի առաջնության չեմպիոններ

03.02.2021
Դիտումների քանակ՝ 1018

Մեր համալսարանի կողմից ամեն տարի իրականացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերի շրջանակում երեկ կայացել է ուժային եռամարտում պոկում հարթակից վարժության առաջնությունը, որին մասնակցել են 5 բուհեր: ՀՊՏՀ-ն ներկայացրել են ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, նույն ամբիոնի դասախոս Արման Գուլյանը և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը: Ուրախությամբ ենք հայտնում, որ մեր 3 դասախոսներն էլ հաջողություն են արձանագրել. Վարդան Վլասյանն ու Արման Գուլյանը դարձել են առաջնության չեմպիոններ, իսկ Հովհաննես Գաբրիելյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Նշենք, որ հունվարի 29-ին մեկնարկած դասախոսական մարզական միջոցառումը կեզրափակվի փետրվարի 4-ին, մրցանակներ կստանան 1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները: Այս մասին մեր նախորդ հրապարակումը կարող եք տեսնել այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին