ՀՊՏՀ գիտնականը Վիեննայում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1318

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցած «ԵՄ արևելյան հարևանության ավելի ընդարձակ կապվածությունը» (Connectivity in EU’s wider Eastern Neighborhood) խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային տնտեսական հետազոտությունների Վիեննայի ինստիտուտի (WIIW) և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի կողմից և անցկացվում էր ԵՄ հանձնաժողովի ավստրիական նախագահության հովանու ներքո։ Նշենք, որ ՀՊՏՀ պրոֆեսորը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի փորձագետ է։

Ինչպես Վիեննայից հայտնեց մեր գործընկեր Դիանա Գալոյանը, ինքը զեկուցմամբ հանդես է եկել գիտաժողովի երկրորդ՝ «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության մակրոտնտեսական ասպեկտները և պոտենցիալ ինտեգրման էֆեկտները» սեսիայի ընթացում՝ «ԵՄ-ԵԱՏՄ առևտրի ազատականացման պոտենցիալ էֆեկտները» թեմայով։ Զեկուցման ընթացքում բանախոսը հատկապես շեշտադրել է ԵՄ-Հայաստան առևտրի ազատականացման հնարավոր դրական արդյունքները՝ պնդելով, որ առավել արդյունավետ կլինի ստեղծել եռակողմ բանակցությունների նոր պլատֆորմ, որը կներառի ԵՄ-Արևելյան գործընկերություն-ԵԱՏՄ երկրներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին