ՀՊՏՀ մասնագիտությունները ամենապահանջվածներից են ՀՀ աշխատաշուկայում
![](https://asue.am/images/1674479858/7a3f8f261685d0cd8a44b765.jpg)
staff.am-ը ՀՀ աշխատաշուկայում գործատուների և աշխատանք փնտրողների համար ամենաարդյունավետ և լայն կիրառելի հարթակներից է։ Ոսումնասիրելով ՀՀ աշխատաշուկայում ներկայումս տիրող իրավիճակը՝ այն ներկայացնում է 2022 թ. ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտները։
Staff.am-ի վերլուծությունները փաստում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրթական ծրագրեր է առաջարկում աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններով, իսկ վիճակագրությունը թույլ է տալիս վստահորեն պնդելու, որ այն պահպանում է առաջատարի իր դիրքերը՝ յուրաքանչյուր տարի բարելավելով արդյունքները:
Յուրաքանչյուր տարի ՀՊՏՀ-ն նախընտրողների թիվն աճում է, ինչը Տնտեսագիտական մայր բուհի բարձր համբավի ցուցիչն է։ Վերջինս պայմանավորված է ՀՊՏՀ-ում կրթության որակի շարունակական բարելավմամբ։
staff.am-ի վերը նշված, ինչպես նաեւ մյուս տվյալներն ուսումնասիրել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որի ներկայացրած վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։