ՀՊՏՀ ուսանողը դարձել է պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1734

Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ Էդգար Բադալյանը դարձել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) աշխարհի չեմպիոն: Մարզիկն այսօր հյուրընկալվել է լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում, պատմել իր հերթական հաջողության մասին:

Աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել մայիսի 15-19-ը, Ուկրաինայի Լուցք քաղաքում, մասնակցել են 700 մարզիկներ՝ աշխարհի 30 երկրից: Հայաստանը 56 կգ քաշային կարգում ներկայացնող Էդգարը 325 կգ ուժային եռամարտի արդյունքով գրավել է 1-ին հորիզոնականը:

«Այս հաղթանակը քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Անսահման հպարտություն զգացի, երբ պատվո հարթակին կանգնած էի, և հնչում էր Հայոց օրհներգը: Ինձ հետ աշխատելու, ինձ ոգևորելու համար շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանին, համալսարանիս»,-ասաց Էդգարը:

Նպատակասլաց մարզիկը առանց վարանելու կշարունակի մարզումները՝ նոյեմբերին Լեհաստանում կայանալիք պաուերլիֆտինգի միջազգային առաջնությանը կրկին Հայաստանի անունը բարձր պահելու, հակական եռագույնը ծածանելու համար:

Շնորհավորում ու շարունակական հաղթանակներ ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին