ՀՊՏՀ մարզիկները ուժային եռամարտի միջբուհական առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել
ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական խաղերի ծրագրով նոյեմբերի 6-ին անցկացվել են ուժային եռամարտի աղջիկների և տղաների առաջնություններ, որտեղ մեր մարզիկները փայլուն են հանդես եկել: Նրանց նվաճած մրցանակային տեղերը asue.am-ի հետ զրույցում ներկայացրել է մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը:
Այսպիսով, տղաների առաջնությունում 52 կգ քաշային կարգում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Տիգրան Ղալայանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Նույն քաշային կարգում 3-րդ տեղն է զբաղեցրել ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող Վանիկ Փափախչյանը:
Աղջիկների առաջնությունում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրանտ Իրինա Մանվելյանը 67 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը:
Ինչպես տեղեկացրեց Արման Գուլյանը՝ ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ՀՊՏՀ ուսանող Էդգար Բադալյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել առաջնությանը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին