Կարագի շուկայի վերլուծություն. լույս է տեսել հետազոտության տպագիր տարբերակը

Դիտումների քանակ՝ 1720

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրվել է «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի «Կարագի շուկայի վերլուծություն. միտումները Հայաստանում և համաշխարհային շուկայում» ուսումնասիրությունը, որի հեղինակներն են տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը և տ.գ.թ. Կարինե Հարությունյանը: Հետազոտությունը մշակվել և հրապարակվել է ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի «Գնաճի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտական նախագծի շրջանակում:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին