Նորություններ

Գտնվել է 16 նորություն

ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ միջազգային սեմինար՝ նվիրված համալսարանների անձնակազմերի շարժունության խթանման հարցերին

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր վաղ առավոտյան շարունակվեց «Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով երկօրյա տարածաշրջանային հանդիպումը (մեկնարկը երեկ էր, Ամերիկյան համալսարանում), որին մասնակցում էին ԵՄ «Էրազմուս+» ծրագրի գործընկեր երկրների համալսարանների,...

Մեր համալսարանում էր Կաունասի տեխնոլոգիական համալսարանի դասախոսը

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրողություն դարձավ ՀՊՏՀ և Կաունասի տեխնոլոգիական համալսարանի (Լիտվա) ևս մեկ արդյունավետ գործակցություն. այս շաբաթ մեր համալսարանում էր լիտվական համալսարանի դասախոս, թվային մարքեթինգի և բիզնեսի պլանավորման մասնագետ Ելենա Վիտկաուսկատեն: Տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսերում...

Աշխատանքային այց Բելգիա և արդյունքների շնորհանդես ՀՊՏՀ-ում. մեր համալսարանը՝ «Միներվա» ծրագրի մասնակից է

ՀՊՏՀ-ն անդամակցում է ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva)» ծրագրին, որի շրջանակում ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և մեր բուհում «Միներվա» (Minerva) ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի...

ՀՊՏՀ դոցենտը դասախոսել է Յուրայ Դոբրիլայի համալսարանում և խորվաթական բուհի գիտական ամսագրին հոդված ներկայացրել

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 7-11-ը Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում (Խորվաթիա) է եղել ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը: Մագիստրոսական ու բակալավրական միջազգային խմբերում նա դասախոսել է «Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի առանձնահատկությունը»...

Անգլերենի ստուգատես՝ «Էրազմուս+»-ի դիմորդների համար

ՀՊՏՀ-ն ներգրավված է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրում, որի շնորհիվ յուրաքանչյուր ուսումնական տարի մի խումբ ՀՊՏՀ-ականներ մեկ կիսամյակ սովորում են արտերկրի բուհերում: Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ թափ է առնում, և տարեցտարի դիմորդներն ավելանում են: «Էրազմուս+» կրթաթոշակին դիմելու կարևոր պայմաններից...

ՀՊՏՀ աշխատակիցները հյուրընկալվել և համագործակցության հնարավորություններ են քննարկել Պորտուգալիայի 2 համալսարաններում

Սույն թվականի հուլիսին ՀՊՏՀ աշխատակիցներից ձևավորված պատվիրակությունը հյուրընկալվել է Պորտուգալիայի 2 համալսարաններում: Առաջին այցը կազմակերպվել է հուլիսի 24-ին Մինյոյի համալսարան (Պորտուգալիա), որին մասնակցել են ՀՊՏՀ տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների...

Վերապատրաստում և մշակութային հաղորդակցում. Պորտուգալիայում ՀՊՏՀ աշխատակիցների վերապատրաստումը` յուրատեսակ փորձառություն

Հուլիսի 22-26-ը Պորտոյի համալսարանը (Պորտուգալիա) «Էրազմուս+» ծրագրի հովանու ներքո համախմբել էր ծրագրի գործընկեր մեկ տասնյակից ավելի համալսարանների վարչական աշխատակիցների: Պորտուգալական բուհի կազմակերպած միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակից էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Եթովպիայի, Նեպալի, Ուզբեկստանի...

ՀՊՏՀ աշխատակիցները հունական համալսարանում մասնակցել են ««Էրազմուս+» անձնակազմի վերապատրաստման շաբաթի»

Աթենքի տնտեսագիտության և գործարարության համալսարանը հունիսի 24-28-ը համախմբել է «Էրազմուս+» ծրագրի գործընկեր մեկ տասնյակից ավելի երկրների բուհերի աշխատակիցների՝ անձնակազմի վերապատրաստման շաբաթի միջոցառման շրջանակներում արծարծելով բուհական կրթության կազմակերպմանն աջակցող ստորաբաժանումների, ուսումնաօժանդակ բաժինների...

ՀՊՏՀ ներկայացուցիչները դասախոսել են Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Մնացականյանը և նույն ամբիոնի ասիստենտ Լիլիթ Գյուլգյուլյանը ապրիլի 8-12-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում դասավանդել են Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում։ «Օպերացիաների կառավարում» դասընթացի շրջանակներում «Որակի...

ՀՊՏՀ պրոֆեսոր Վարդան Սարգսյանը դասախոսել է Հասելթի համալսարանում

ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը «Էրազմուս+» փոխանակային ծրագրով մարտի 25-29-ը գտնվել է Բելգիայի Հասելթի համալսարանում: «Թվային ֆիրմայի կառավարում» խորագրով պրոֆեսորը դասընթաց է վարել միջազգային մագիստրոսական խմբերում: «Դասընթացը բիզնեսում...