Ապագա ֆինանսիստները ծանոթացան պետական պարտատոմսերի գնման գործընթացին

Դիտումների քանակ՝ 1742

Ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսում «Առևտրի կազմակերպումը արժեթղթերի շուկայում» առարկայի գործնական դասաժամն այսօր սովորականից տարբեր էր. դասախոսներ, ֆինանսների ամբիոնի ասիսիտենտներ Նարինե Բալասանյանը և Ասյա Խալաթյանը ուսանողներին ծանոթացրին պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնակարգերին, գնման գործընթացին: Դասին ներկա էր ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը:

Մեզ հետ զրույցում Նարինե Բալասանյանն ասաց, որ ապագա ֆինանսիստները պետք է գործնականում ևս ծանոթ լինեն ներդրումների հուսալի և այլընտրանքային տարբերակներից մեկին՝ պետական պարտատոմսերի գնման ընթացակարգին (ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառու համակարգից՝ gp.minfin.am), ուստի այս դասը, ուսումնական նյութի շրջանակում, միտված էր նրանց գործնական հմտությունների զարգացմանը: Դասախոսը գնումն իրականացրել է իր միջոցներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժի