ՀՊՏՀ-ում թեքբոլ մարզաձևի շնորհանդեսն էր

Դիտումների քանակ՝ 1738

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կայացավ նոր՝ թեքբոլ (teqball) մարզաձևի շնորհանդես-ցուցադրական մրցում, որին մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի Սարգսյանը, Թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզսարը, ֆեդերացիայի տնօրեն Մեթյու Քարթինը և միջազգային հարաբերությունների ղեկավար Մարիուս Վիզերը, ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, մարզասերներ: Միջոցառման նպատակը հայ մարզասերներին, ուսանող-մարզիկներին դիտարժան սպորտաձևի առանձնահատկությունները ներկայացնելն էր:

Ներկաներին ողջունեցին Հովհաննես Գաբրիելյանը և Վիկտոր Հուզսարը: Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ հայ մարզիկների, հատկապես ֆուտբոլասերների համար կարևոր է նոր սպորտաձևին ծանոթանալն ու դրանում հմտանալը և պատահական չէ, որ այն առաջին անգամ ներկայացրին ՀՊՏՀ ֆուտզալի հաղթանակած հավաքականի մարզիկները:

Վիկտոր Հուզսարը, կարևորելով թեքբոլի մասսայականացումն աշխարհում, հույս հայտնեց, որ Հայաստանում ևս այն կդառնա սիրված մարզաձև: Նա նաև նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում և պատմեց իր վառ տպավորությունների մասին:

Հուզսարը նաև վարեց առաջին ցուցադրական խաղը, ցուցումներ տվեց մարզիկներին:

Ցուցադրական մրցումներից հետո պաշտոնատար անձինք  Գաբրիել Ղազարյանի հետ քննարկեցին Հայաստանում թեքբոլի զարգացման հեռանկարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին