Ապագա մարքեթոլոգները ծանոթացել են «Ռադիո Վան»-ի մարքեթինգային քաղաքականությանը

Դիտումների քանակ՝ 1892

Մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները երեկ հերթական հետաքրքիր արտագնա դասի մասնակիցն են դարձել. «Մեդիաէկոնոմիկա» դասընթացի շրջանակներում մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ նրանք այցելել են «Ռադիո Վան» ընկերություն։ Այցի մասին asue.am-ին մանրամասներ է հաղորդել Լիլիթ Դադայանը: Ռադիոընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Ալյոնա Լևչենկոն մագիստրանտների համար պարզաբանել է ռադիոյի մեդիապլանավորման հիմնական սկզբունքները,  ռադիոգովազդի տեղեկատվական, խաղարկային, իմիջային և երաժշտական տեսակների առանձնահատկությունները, ծանոթացրել է ռադիոհաղորդումների թողարկման գործընթացին։

Այնուհետև ծավալվել է աշխույժ քննարկում, որի ընթացքում ուսանողները ստացել են ռադիոլորտի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Լիլիթ Դադայանը փոխանցեց՝ գործնական դաշտի փորձառու մասնագետների հետ նման հանդիպումները նպատակ ունեն հարստացնելու ուսանողի գիտելիքները, ձևավորելու ուսումնական թեմայի վերաբերյալ համակողմանի պատկերացում, և արդյունավետորեն համադրելու տեսական և պրակտիկ գիտելիքները: Նա իր և ուսանողների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց «Ռադիո Վան»-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Ալյոնա Լևչենկոյին և ողջ աշխատակազմին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին