Նոր գիրք` առցանց գրադարանում
Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՊՏՀ առցանց գրադարանը համալրվել է նոր` ««Հարկային համակարգ» դասընթացի դասախոսության նյութեր» գրքով: Հեղինակը ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարինե Միքայելյանն է:
Գիրքը հրատարակության են երաշխավորել ֆինանսական ֆակուլտետի խորհուրդը և ֆինանսների ամբիոնը: Ծանոթագրությունում նշվում է, որ դասախոսության նյութերը կազմված են ՀՊՏՀ «Հարկային համակարգ» դասընթացի կրթական ծրագրին համապատասխան: Ներկայացվել և պարզաբանվել են հարկային համակարգին վերաբերող հիմնական գործընթացները, ՀՀ հարկային օրենսգրքի` առանձին հարկատեսակներին վերաբերող կարևոր դրույթները, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ հիմնախնդիրներ:
Գրքում ներառված տեղեկությունները օգտակար և հետաքրքրական կարող են լինել ոչ միայն ՀՊՏՀ, այլ նաև այլ բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների, հարկային մարմինների աշխատակիցների և հարկային համակարգին առնչվող անձանց համար: Գրքի էլեկտրոնային տարբերակը` այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին