ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնում կատարված հետազոտությունը՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի ուշադրության կենտրոնում

Դիտումների քանակ՝ 1878

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում իրականացված «Մասշտաբային բնակարանաշինությունը՝ որպես ներքին արտադրության խթանմամբ տնտեսական աճի ապահովման և համաչափ տնտեսական զարգացման ուղղություն» հետազոտությունը հայտնվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ թեմայի շուրջ հետազոտություն իրականացնելու գաղափարը ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանինն է, ով նաև ղեկավարել է հետազոտական խումբը:

Խմբում հետազոտական աշխատանք են կատարել ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Դավիթ Հախվերդյանը, մարքեթինգի  և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Արմեն Գրիգորյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Կարեն Հակոբյանը: Հետազոտությունը քննարկվել է նաև ՀՀ Կառավարությունում, մասնագիտական շրջանակներում:

Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ 1.26-րդ րոպեից՝ youtube.com/watch?v=G38euvMOfXM:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին