Հավաստագրեր ստացան ՀԵՀ կրթաթոշակի արժանացածները

Դիտումների քանակ՝ 1389

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 130 ուսանող, այդ թվում՝ 7-ը Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերից, Հայաստանի երիտասարդական հիմնադրանի կողմից արժանացել են կրթաթոշակի (ուսման վարձի փոխհատուցում): Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրթաթոշակի հավաստագրերը հանձնել էր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներին:

Այսօր ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը հավաստագրերը  հանձնեց   մեր ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը և ՈւԽ  նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Սերգեյ Խառատյանը շնորհավորեց ուսանողներին և նշեց, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ամեն կերպ աջակցելու է, որ ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չմնա համալսարանից: Այնուհետև ֆակուլտետային ՈւԽ նախագահները հավաստագրերը հանձնեցին ուսանողներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ Կառավարության աջակցությամբ։

Շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացածներին և մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության եհտ կապերի բաժին