Գյումրու մասնաճյուղում անցկացվել է անգլերենի քննություն

Դիտումների քանակ՝ 1902

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր` մարտի 25-ին, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում մագիստրոսական փոխանակման ծրագրին մասնակցելու համար անցկացվել է անգլերեն լեզվի ստուգման քննություն:

Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում հանդիպումներ են անցկացվում ուսանողների հետ, որի նպատակն է մասնաճյուղերի ուսանողներին հնարավորություն ընձեռել «Էրասմուս +» ծրագրով միջբուհական պայմանագրերի շրջանակներում մեկ կիսամյակով ուսանելու արտերկրում:

Հիշեցնենք, որ  Միսկոլիչի համալսարանը (Հունգարիա) և Պուլայի համալսարանը (Խորվաթիա) ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի մագիստրատուրայի 1-ին կուրսի մեկական ուսանողների հրավիրում են մասնակցելու 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի փոխանակման ծրագրին՝ «Էրասմուս+»  ծրագրի շրջանակներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին