Մեկնարկել է ՈւԳԸ ֆակուլտետային նստաշրջանը

Դիտումների քանակ՝ 1427

Մեր համալսարանում մարտի 16-ին մեկնարկել է ուսանողական գիտական ընկերության ֆակուլտետային նստաշրջանը:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՈւԳԸ նախագահ Հարություն Արզումանյանը, ֆակուլտետային ՈւԳԸ-ներում նկատվում է մեծ ոգևորություն, ներկայացվում են հետաքրքիր զեկուցումներ:

«Այսօր նիստեր են ընթանում երկու՝  ֆինանսական ու  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետներում, երեկ կայացել է կառավարման ֆակուլտետինը, իսկ առաջիկա օրերին կկայանան մնացած ֆակուլտետների նիստերը: Յուրաքանչյուր ֆակուլտետում կան 1 տասնյակից ավելի զեկուցողներ»,-ասաց ՈւԳԸ նախագահը:

Այսօր մենք ներկա էինք ֆինանսական ֆակուլտետի նիստին, որտեղ մինչև աշխատանքային օրվա ավարտը զեկուցումներով հանդես է գալու 13 ուսանող:

Նիստին բացման խոսքով հանդես եկավ ֆինանսների ամբիոնի ղեկավար Աշոտ Սալնազարյանը և հաջողություն մաղթեց ՈւԳԸ անդամներին: Ֆինանսական ֆակուլտետի ՈՒԳԸ համակարգողն է դոցենտ Էդգար Աղաբեկյանը, նախագահը՝ Լիլիթ Առաքելյանը: Առաջին զեկուցումը ներկայացրեց Նունե Մկրտչյանը՝ «Ռեպո համաձայնագրեր»  թեմայով:

Նշենք, որ ֆակուլտետային նստաշրջանում 1-3 տեղեր զբաղեցրած ուսանողները կմասնակցեն հաջորդ՝ համալսարանական փուլին, որը նախատեսվում է մայիսի սկզբին:

ՈւԳԸ ֆակուլտետային նստաշրջանի մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին