Օրվա մեկնարկը՝ ծաղիկներով (լուսանկարներ)
09.03.2016
Դիտումների քանակ՝ 1200
Կանանց տոնական միամսյակի առիթով մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ մատուցեց ՀՊՏՀ աշխատակցուհիներին և ուսանողուհիներին. այսօր վաղ առավոտից համալսարան մտնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ էին նվիրում և շնորհավորում ուսանողները:
Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու կանանց անփոխարինելի դերը կյանքում, նրանց ուրախություն ու ժպիտ պարգևելու:
Գարնանային ջերմ տրամադրությունները ներկայացնում ենք լուսանկարներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին, մաղթում քաջառողջություն և հարատև սեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին