Սեմինար-քննարկում` «Ինչ ենք հասկանում «Լավ կառավարում» ասելով» թեմայով

Դիտումների քանակ՝ 1602

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ին մասնաճյուղում անցկացվել է սեմինար-պարապմունք` «Ինչ ենք հասկանում լավ կառավարում ասելով» խորագրով: Սեմինարն անցկացվել է Եվրախորհրդին առընթեր «Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների եվրոպական ցանցի» (ENTO), ՏԺԳ և Ուրբան հիմնադրամների նախաձեռնությամբ:  Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ ԳՄ տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը և ЕNТО-ի ներկայացուցիչ  պրոֆեսոր Բակոտան (Խորվաթիա): Սեմինարին ներկայացվել է ««Լավ կառավարում». պատմությունը, ինչու և ինչպես ծագեց գաղափարը» թեմայով դասախոսություն ENTO-ի ներկայացուցիչ պարոն Կրունյոլայի կողմից  (Շվեյցարիա): Զեկույցով հանդես է եկել նաև պրոֆեսոր Ֆիգութը (Գերմանիա)` «Լավ կառավարում» թեմայով: Սեմինարին մասնակցել են մասնաճյուղի դասախոսական անձնակազմը և ուսանողները: Ակտիվ քննարկում է ծավալվել հետևյալ հարցերի շուրջ.

  1. Որքանո՞վ են լավ կառավարման սկզբունքները կիրառվում Հայաստանում:
  2. Արդյո՞ք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը պատրաստ է կիրառելու «լավ» կառավարման սկզբունքները:
  3. Որքանո՞վ է նպաստավոր  ՀՀ  կառավարման ինստիտուցիոնալ համակարգը «լավ» կառավարման մեթոդաբանության հիմնադրույթների գործնական կիրառման համար:
  4. Որո՞նք են արդյունավետ կառավարման հիմնական մարտահրավերները:

Սեմինարի ավարտին հարցուպատասխանի միջոցով ամփոփվել են արդյունքները:

Լուսանկարները՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին