Բաց դաս՝ հայրենասիրության շնչով

Դիտումների քանակ՝ 2077

Այսօր նիստերի սրահում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողները «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի հետ համատեղ անցկացրին բաց դաս` նվիրված Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին:

«Անանց արժեքներ» խորագիրը կրող բաց դասը ուսանողների շուրթերից պատմեց մեծ հայրենասերի ու ռազմական գործչի կյանքի ու գործունեության մասին, որը լրացվեց լուսանկարներից կազմված տեսանյութով, ասույթների վերածված այն խորիմաստ մտքերով, որ սերունդներին ժառանգություն է թողել Անդրանիկը:

Ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհիներ Արփինե Մարկոսյանը, Մերի Օհանյանը, Էմմա Գրիգորյանը, Նունե Վերմիշյանը, Մարի Եղիազարյանը և Աննա Հովակիմյանը իրենց մտահղացումն ամբողջացրին ֆիդայական երգերի խրոխտ ու միաժամանակ զգացական կատարումներով և բաց դասն ավարտեցին «Կարմիր կակաչներ» երգով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին