Ասպիրանտուրայում մեկնարկել են 2015 թ. աշնանային քննաշրջանի որակավորման քննությունները

Դիտումների քանակ՝ 1383

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում ընթանում են սույն թվականի աշնանային քննաշրջանի որակավորման քննությունները:

Ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ՝  հոկտեմբերի 1-ին,  «Ինֆորմատիկա»  առարկայից  անցկացվել է  ստուգարք:

Այսօր որակավորման քննություն է անցկացվում «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության գծով: Նշված մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահն է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Մեզ հետ զրույցում ասպիրանտուրայի բաժնի պետը նշեց, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկած աշնանային քննաշրջանը կտևի մինչև նոյեմբերի 11-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին