Ասպիրանտուրայում մեկնարկել են 2015 թ. աշնանային քննաշրջանի որակավորման քննությունները
02.10.2015
Դիտումների քանակ՝ 1378
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում ընթանում են սույն թվականի աշնանային քննաշրջանի որակավորման քննությունները:
Ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Ինֆորմատիկա» առարկայից անցկացվել է ստուգարք:
Այսօր որակավորման քննություն է անցկացվում «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության գծով: Նշված մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահն է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Մեզ հետ զրույցում ասպիրանտուրայի բաժնի պետը նշեց, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկած աշնանային քննաշրջանը կտևի մինչև նոյեմբերի 11-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին