Օրակարգային 2 հարցի քննարկում ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 1220

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ռեկտորատի հերթական նիստն էր, որում քննարկման էին ներկայացված երկու հիմնական հարցեր՝ 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփումը և 2015-2016 ուստարվա առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի խմբերի ձևավորման մասին:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, 1-ին հարցի վերաբերյալ զեկուցումներ ներկայացնելու համար խոսքը տրամադրեց դեկաններին:

ՀՊՏՀ 6 ֆակուլտետների դեկաններ Միքայել Թավադյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ատոմ Մարգարյանը, Վահե Միքայելյանը, Թաթուլ Մկրտչյանը և Մանուկ Մովսիսյանը,  ամփոփելով նախորդ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի արդյունքները, ըստ ֆակուլտետների ներկայացրեցին հեռացման ենթակա ուսանողների ընդհանուր թվաքանակը: Նիստի օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ, դեկանների զեկուցումների համաձայն, 2015-2016 ուսումնական տարվա մագիստրատուրայի 1-ին կուրսի խմբերն ընդհանուր առմամբ ձևավորված են:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ուսանողների՝ բացակայությունները հարգելի համարելու մասին դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին