Համալրվում է ՀՊՏՀ ասպիրանտուրան
15.06.2015
Դիտումների քանակ՝ 1270
![](https://asue.am/images/1521972356/b8946e74aaf24b15ee33c25d.jpg)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2015-2016 ուստարվա առկա ուսուցմամբ (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրայի ընդունելության քննություններն ավարտվել են. այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից:
«Ընդունվել է ինը դիմորդ՝ ԿԳ նախարարության կողմից հայտարարված 9 տեղի համար՝ համապատասխան մասնագիտությունների գծով»,-ասաց ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Պողոսյանը:
Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun_2015-2016_aspirantura.pdf :
Շնորհավորում ենք ՀՊՏՀ ասպիրանտներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին