ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով հաղթանակ է տարել առաջատարի նկատմամբ

Դիտումների քանակ՝ 975

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության ֆուտզալի 2014-2015թթ. առաջնության 7-րդ տուրի հերթական խաղում Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով  փայլուն հաղթանակ է տարել առաջատար «Մռավ»  թիմի  նկատմամբ. այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

«Երեկվա  խաղում արձանագրելով գերազանց արդյունք՝ ՀՊՏՀ թիմը բարելավել է իր դիրքերը և այժմ 2-րդ հորիզոնականում է: Նշեմ, որ մեր տղաները   զուգահեռաբար նախապատրաստվում են  նաև ֆուտզալի Եվրոպայի   համալսարանական  առաջնությանը, որը կայանալու է օգոստոսին: Մեր թիմը գտնվում է բավականին լավ մարզավիճակում, մարզիչն է  Հայաստանում ֆուտզալի լավագույն մասնագետներից մեկը՝ Կարեն Միքայելյանը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Ամբիոնի ղեկավարի փոխանցմամբ՝ 2014-2015թթ. ֆուտզալի առաջնությունը կեզրափակվի գարնանը:

Շնորհավորում ենք մեր թիմին, առաջիկա խաղերում՝ մաղթում հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին