Գիտական սեմինար՝ «Մարդկային կապիտալի զարգացում. DSGE-մոդելը» խորագրով

Դիտումների քանակ՝ 1954

«ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատում և կանխատեսում» հետազոտական ծրագրի  շրջանակներում  կազմակերպվում է «Մարդկային կապիտալի զարգացում. DSGE-մոդելը»  խորագրով գիտական սեմինար, որին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, ուսանողներ:

Հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, ով ամփոփ  ներկայացրեց խմբի կողմից կատարված աշխատանքը, ապա խոսքը փոխանցեց խմբի անդամ, տ.գ.թ.,ասիստենտ  Հարություն Թերզյանին: Վերջինս անդրադարձավ մարդկային կապիտալին, մասնավորապես դրա վերարտադրման խնդրին: Խոսվեց մարդկային կապիտալի՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից  արդյունավետության գնահատման, ՀՀ աշխատանքային ռեսուրսների և դրա աճի տեմպի, ՀՀ տնտեսական աճի և դրա դինամիկայի մասին, ներկայացվեցին համեմատություններ՝ համաշխարհային փորձի հետ, էկոնոմետրիկ մոդելի արդյունքից բխող եզրահանգումներ և այլն:

Սեմինարի հաջորդ բանախոսը ներկայացրեց DSGE-մոդելը, վերլուծեց այն:

Զեկուցումների ավարտից հետո հետազոտական կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ ծավալեց քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին