«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » ինտելեկտուալ մրցույթ ՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1040

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մրցույթին մասնակցել է բակալավրիատի ուսանողներից կազմված 4 խումբ՝ 7-ական  մասնակցով: Թիմերը հանդես են եկել  «Նաիրի», «Նուռ», «Ջի-Քյու», «Դուչե» անուններով: Մրցույթից առաջ ելույթ են  ունեցել  և մասնակիցներին հաջողություն մաղթել  մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը և ուսանողական խորհրդի նորանշանակ նախագահ Հայկ Հարությունյանը:

Խաղն անցկացվել է  2 փուլով, այնուհետև յուրաքանչյուր խումբ առաջադրել է  իր լավագույն մասնակցին, նաև  անց է կացվել  մրցույթ, որի արդյունքում որոշվել է  «Լավագույն մասնակից» անվանակարգի հաղթողը: Խաղն ավարտվել է հետևյալ արդյունքներով՝ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է «Նաիրի» թիմը, 2-րդը՝ «Նուռ»-ը, 3-րդը՝ «Ջի-Քյու»-ն: Մրցույթի «Լավագույն մասնակից» է ճանաչվել Քրիստինե Սամվելյանը: Հաղթողներին տրվել են վկայականներ:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդից՝ հավելելով, որ Եղեգնաձորի մասնաճյուղում հաճախակի են անցկացվում ինտելեկտուալ մրցույթներ, որոնք նպատակ ունեն ուսանողների առօրյան հագգեցած ու հետաքրքիր դարձնելու: Առաջիկայում ևս, ինտելեկտուալ մրցույթներ կկազմակերպվեն ՝մագիստրանտների, ինչպես նաև  հեռակա կրթաձևում սովորող ուսանողների շրջանում:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Եղեգնաձորի ՈւԽ-ն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին