ՀՊՏՀ-ում ներկայացվեց «CERGE-EI»-ի հետբուհական ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1014

Տնտեսագիտական համալսարանում այսօր հյուրընկալվել էր Պրահայի Կարլովի համալսարանի «CERGE-EI» ծրագրի ուսանող Գայանե Ղարաջյանը,ով նիստերի սրահում ներկայացրեց նշված հետբուհական ծրագիրը՝ արտերկրում ասպիրանտական կրթությամբ հետաքրքրված ուսանողների համար:
Գայանե Ղարաջյանը խոսեց արտերկրում ասպիրանտական կրթության հնարավորությունների, կրթաթոշակային ծրագրի առավելությունների մասին: Նա մասնավորապես նշեց, որ «CERGE-EI» ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն անվճար ուսանելու նշված ծրագրով, իսկ բարձր առաջադիմություն դրսևորած ուսանողները կստանան կրթաթոշակ, որը բավարար է Պրահայում նրանց կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի գերազանց իմացություն, սակայն ուսանողները կարող են առանց «TOEFL» կամ «IELTS» քննություններ հանձնելու մասնակցել ծրագրին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հետբուհական հնգամյա ծրագրի ավարտին ուսանողները կստանան մեկ մագիստրոսի դիպլոմ և գիտությունների թեկնածուի եվրոպական և ամերիկյան դիպլոմներ, ինչը ծրագրի առավելություններից է: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. ապրիլի 30-ն է:
Գայանե Ղարաջյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, ուսանողներին բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին