Նորություններ

Գտնվել է 7 նորություն

Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչը դասախոսել է գերմանական համալսարանում և մասնակցել «Հայկական երեկո» ազգային միջոցառման

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դոցենտ, տ.գ.թ. Գարիկ Սիրոյանը «Էրազմուս+» ծրագրով ապրիլի 29-ից մայիսի 3-ը գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում և տնտեսագիտության ֆակուլտետում հանդես եկել «Միգրացիան ու մարդկային կապիտալի վերարտադրությունը» թեմայով դասախոսությամբ:...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դաս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և հայոց լեզվի դասախոս Կարինե Մովսիսյանի նախաձեռնությամբ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հայտնում են մասնաճյուղի ուսանողական խորհրդից,  ուսանողներին ողջյունել և...

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » ինտելեկտուալ մրցույթ ՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցել է բակալավրիատի ուսանողներից կազմված 4 խումբ՝ 7-ական  մասնակցով: Թիմերը հանդես են եկել  «Նաիրի», «Նուռ», «Ջի-Քյու», «Դուչե» անուններով:...

Եղեգնաձորի մասնաճյուղի գիտաժողովի օրը փոխվել է. այն կկայանա դեկտեմբերի 21-ին

«Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի  Հանրապետությունում» թեմայով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի նախանշած  2-րդ հանրապետական գիտաժողովի օրը փոխվել է: Այն կկայանա դեկտեմբերի 21-ին և ոչ թե դեկտեմբերի 14-ին, ինչպես հայտարարվել էր վաղօրոք: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ...

Լույս է տեսել «Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ կազմակերպված  «Տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրը ՀՀ-ում» թեմայով հանրապետական գիտաժողովին ներկայացված զեկույցների հիման վրա հրատարակվել է «Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն: Այն ընդգրկում...

Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5–ամյակի առիթով

Դեկտեմբերի 21–ին լրացել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5–ամյակը, որի կապակցությամբ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  Սիրելի դասախոսներ և ուսանողներ,  Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ: Մասնաճյուղի հիմնադրումը կարևոր քայլ էր ՀՀ կառավարության ծրագրի իրականացման և այդ համատեքստում տարածքների համաչափ զարգացման...

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները ավարտական աշխատանքները պաշտպանում են մայր բուհում

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ մասնագիտության 11 և կառավարում` այդ թվում` զբոսաշրջության կառավարում մասնագիտության 6 ուսանող, այսօր ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին կներկայացնեն իրենց կատարած ուսումնասիրությունները: Այդ նպատակով նրանք մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի գլխավորությամբ...