Ինտելեկտուալ մրցույթ` «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում. ՀՊՏՀ գիտակների թիմը՝ հաղթող

Դիտումների քանակ՝ 1221

Արարատյան հայրապետական երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ թեմի  Սուրբ Երրորդություն եկեղեցում երեկ՝ նոյեմբերի 24-ին, «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել  է   ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ «Index PRO» գիտակների թիմը և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով գավաթի և պատվոգրի:

Մրցույթին մասնակցել են 17 թիմեր՝ հայաստանյան բուհերից և տարբեր կազմակերպություններից  (թիմերից 13-ը  Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդների հարցերով խորհրդի մեջ ընդգրկված կազմակերպությունների անդամներ են եղել): 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Index PRO» թիմի ավագ Հարություն Արզումանյանը նշեց, որ մեր թիմի տղաները բավականին հաջող մասնակցություն են ցուցաբերել, 24 հարցից ճիշտ են պատասխանել  19-ին:

«Հարցերը հիմնականում տրամաբանական էին: Ցանկանում եմ նշել, որ նմանաբնույթ միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ հատկապես ուսանողը, երիտասարդը, պետք է քաջատեղյակ լինի իր ժողովրդի պատմությանը»,-ասաց թիմի ավագը:

Հարություն Արզումանյանի հավաստմամբ՝ նախևառաջ, մենք պետք է իրազեկ լինենք  մեր ժողովրդի պատմությանը, հոտո նոր՝  կոչ անենք աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գիտակների թիմի ավագը ուսանողներին ու երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ կարդալ և զարգանալ:

Ինչպես հայտարարում են նախագծի կազմակերպիչները, այս մրցույթը նպատակ ուներ  Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի մասին տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ու պարզել վերջիններիս իրազեկման մակարդակը: 

Շնորհավորում ենք մեր թիմին, մաղթում նոր բարձունքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին