ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը՝ թենիսի միջֆակուլտետային առաջնության հաղթող

Դիտումների քանակ՝ 1312

«Ուսանողական աշուն-2014» փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ-ում այսօր կայացավ  թենիսի միջֆակուլտետային առաջնություն (թիմային), որի հաղթող է ճանաչվել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը: 2-րդ մրցանակային տեղում ֆինանսական ֆակուլտետն է, 3-րդ տեղում՝ կառավարման ֆակուլտետը:

Առաջնության մրցավարներն էին ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Էդուարդ Ամիրխանյանը և ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը:

Մրցավարները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում առաջնությունը գնահատեցին լարված և ուժեղ: Որպես լավագույն խաղացողներ`  մրցավարները նշեցին կառավարման ֆակուլտետի ուսանողներ Հակոբ Խուդավերդյանին, Արմինե Յարալովային,  ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողներ Տիգրան Շիրվանյանին, Կառլեն Սերոբյանին, ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ասատրյանին:

Մեսրոպ Ղուկասյանի հավաստմամբ՝ թենիսի խաղերն անցկացվեցին արդարացի մթնոլորտում:

Թենիսի բաժանմունքի մարզիչ Էդուարդ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզաձևի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը շատ մեծ է: «Բաժանմունքում թենիսի պարապմունքները սովորաբար անցկացվում են շաբաթը 2 անգամ, սակայն ուսանողների խնդրանքով հնարավորության դեպքում պարապմունքները շաբաթվա մեջ շատացնում ենք»,- նշեց մարզիչը:

Թենիսի առաջնության հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, 1-ին տեղը գրաված ֆակուլտետը՝ գավաթով:

Շնորհավորում ենք ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետին և մրցանակային տեղեր զբաղեցրածներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին