Վաղը մեկնարկում է ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը՝ «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով

Դիտումների քանակ՝ 1094

Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին  ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում կմեկնարկի ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը՝ «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով:

Հանդիսավոր բացման արարողությունից  հետո կսկսվի առաջին լիագումար նիստը, որից հետո գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի 4 հետևյալ բաժանմունքներում՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» և «Կայուն զարգացման ապահովում»:

Գիտաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանի խոսքով՝ գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար դիմել է շուրջ 240 հոգի ոչ միայն մեր բուհից, այլև հանրապետության բուհական այլ հաստատություններից:

Գիտաժողովի օրակարգը, զեկուցումների թեմաները և մյուս մանրամասները՝ կից փաստաթղթում:

Նշենք նաև, որ գիտաժողովը եռօրյա է, կամփոփվի հոկտեմբերի 31-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին