ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների հայտագրումը

Դիտումների քանակ՝ 1530

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է 2014-2015 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի և առկա (երկրորդ փուլի) ու հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ առկա մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են մինչև օգոստոսի 26-ը ներառյալ, հեռակա բակալավրիատինը՝ մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, հեռակա մագիստրատուրայինը՝ մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ:

Առկա մագիստրատուրայի երկրորդ փուլի ընդունելության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Yndunelutyun.pdf :

Բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա կրթաձևի հայտագրման կարգի, մասնագիտությունների ցանկի, հատկացված տեղերի, ուսման վարձավճարների, իսկ բակալավրիատում  նաև՝ քննական առարկաների մասին մանրամասն հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/YNDUNELUT.pdf:

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ նաև առկա և հեռակա մագիստրատուրայի շեմային քննությունների  (ըստ մասնագիտությունների) հարցաշարերին՝ հետևյալ հասցեով՝ http://www.asue.am/am/էջեր-220//առկա-եվ-հեռակա-մագիստրատուրայի-ընդունելության-շեմային-քննությունների-հարցաշարեր-2014-2015-ուս-տարի-1720: Քննությունների օրերի մասին կծանուցենք լրացուցիչ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում: Տեղեկությունների համար զանգահարել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ 593-473 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին