Ատենախոսության քննարկում՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնում
![](https://asue.am/images/1522399906/f5a0eb93648a5a0d9b260aa4.jpg)
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում այսօր ատենախոսության նախնական փորձաքննության էր դրված հայցորդ Նաիրուհի Ավետիսյանի «Եկամտահարկի մոդելների կիրառման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Գիտական ղեկավարն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Ալլավերդյանը:
Մինչ ատենախոսության քննարկումը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը նշեց. «Ամբիոնում երկու նման քննարկում է նախորդում ատենախոսությունը մասնագիտական խորհրդին ներկայացնելուն և, որպես կանոն, աշխատանքներն այս քննարկումներում շահում են որպես գիտական նոր ու համապարփակ խոսք: Այս աշխատանքի ընդդիմախոսներն են դոցենտներ Կարեն Գրիգորյանը, Ռուբեն Ղանթարչյանը, Թաթուլ Մկրտչյանը, և ես վստահ եմ, որ նրանց, ինչպես նաև ամբիոնի մյուս գիտնականների դիտողությունները ատենախոսի համար աշխատանքը լրամշակելու ուղեցույց կհանդիսանան»:
![](https://asue.am/images/1522399906/202dbc0989d998dc24f9deb2.jpg)
Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները, ապա ելույթ ունեցան ընդդիմախոսները, ամբիոնի դասախոսները: Վերջում քննարկումն ամփոփեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին