Ատենախոսության քննարկում՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնում

Դիտումների քանակ՝ 1177

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում այսօր ատենախոսության նախնական փորձաքննության էր դրված հայցորդ Նաիրուհի Ավետիսյանի «Եկամտահարկի մոդելների կիրառման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Գիտական ղեկավարն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Ալլավերդյանը:

Մինչ ատենախոսության քննարկումը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը նշեց. «Ամբիոնում երկու նման քննարկում է նախորդում ատենախոսությունը մասնագիտական խորհրդին ներկայացնելուն և, որպես կանոն, աշխատանքներն այս քննարկումներում շահում են որպես գիտական նոր ու համապարփակ խոսք: Այս աշխատանքի ընդդիմախոսներն են դոցենտներ Կարեն Գրիգորյանը, Ռուբեն Ղանթարչյանը, Թաթուլ Մկրտչյանը, և ես վստահ եմ, որ նրանց, ինչպես նաև ամբիոնի մյուս գիտնականների դիտողությունները ատենախոսի համար աշխատանքը լրամշակելու ուղեցույց կհանդիսանան»:

Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները, ապա ելույթ ունեցան ընդդիմախոսները, ամբիոնի դասախոսները: Վերջում քննարկումն ամփոփեց  մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին