ՀՊՏՀ կոլեկտիվ պայմանագիրն արժանացավ համաժողովի պատվիրակների հավանությանը

Դիտումների քանակ՝ 1810

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարանի արհեստակցական կազմակերպության համաժողովը, որին ներկա էր 65 պատվիրակ:  Համաժողովի աշխատանքին մասնակցում էին պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Միհրդատ Հարությունյանը, Պարույր Քալանթարյանը, Միխաիլ Կարապետյանը, Սևակ Խաչատրյանը, արհկոմիտեի նախագահ Ալբերտ Ղազարյանը: Պատվիրակների միաձայն քվեարկությամբ համաժողովի նախագահ ընտրվեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, քարտուղար՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խմբագիր Արմինե Վարդանյանը:

Նախագահը հրապարակեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ի և աշխատողների միջև կոլեկտիվ պայմանագրի նախագիծը քննարկման փուլ է անցել ստորաբաժանումներում, ներկայացուցչական նիստում, էլեկտրոնային տարբերակը հասանելի է եղել ՀՊՏՀ պաշտոնական կայքում և այսօր առաջադրվում է հավանության, միաժամանակ առաջարկվում է, որ որպես կոլեկտիվի կողմից լիազորված անձ՝ պայմանագիրը ստորագրի արհկոմիտեի նախագահը:

ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Դավթյանի առաջարկությամբ պայմանագրի 6-րդ կետի գ ենթակետում հավելվեց ՀՀ սահմանների պաշտպանության մասնակիցներին ձևակերպումը:

Օրակարգային երկու հարցերն էլ անցան միաձայն քվեարկությամբ՝ պատվիրակները հավանություն տվեցին պայմանագրին և լիազորեցին, որ այն ստորագրի արհկոմիտեի նախագահը:

Կոլեկտիվ պայմանագրի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին