«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է գիտական հետազոտությունների մրցույթ

Դիտումների քանակ՝ 1322

Համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2014 թ. մարտի 14 –ի թիվ 16 –Ա հրամանի,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է 2014 թ. հետազոտական թեմաների իրականացման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար սահմանված ձևով լրացված հայտը մինչև 2014թ. մարտի 28-ը, ժամը 18.00-ն պետք է ներկայացնել info@amberd.am էլեկտրոնային հասցեով: Հայտի ձևը և մրցույթի անցկացման կարգը կարող եք դիտել այստեղ: Պարզաբանումների համար դիմել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմին հետևյալ հեռախոսահամարներով՝  010 593-479 (3-79, 4-79):

Մրցույթի թեմաները ներկայացվում են ստորև.

1. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ տարածքային զարգացման ներկա վիճակի վերլուծության միջոցով բացահայտել անհամաչափությունները և հիմնախնդիրները, կատարել սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների  ուսումնասիրություն և ներկայացնել արդյունաբերության, գյուղատնտեսության, բնապահպանության, սոցիալական ոլորտների, ծառայությունների, աշխատուժի միգրացիայի, քաղաքաշինության և համայնքային զարգացման հեռանկարները, ներմարզային և միջմարզային կլաստերների ձևավորման տեսլականը: Առաջարկել տարածքային զարգացման քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղություններ և գործիքներ:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 10 հաստիք, որից  3-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 12 մլն դրամը (գործուղման ծախսերը ներառյալ):

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 4 գործնական առաջադրանքի պատրաստում:

2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Նախանշել և հիմնավորել ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունները, գնահատել դրանց իրականացման պայմանները (օրենսդրություն, ներդրումային միջավայր, մրցունակություն, պետական աջակցություն, միջազգային ինտեգրում և այլն ), գիտական կանխատեսումների և մոդելավորման միջոցով ներկայացնել սպասվող արդյունքները:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 8 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 9.5 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 2 գործնական առաջադրանքի պատրաստում:

3. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Հետազոտել վերջին հինգ տարիների  մակրոտնտեսական և ճյուղային ցուցանիշները՝ որպես ՀՀ Մաքսային միությանն (ՄՄ)  անդամակցելու բազային հենք: Ուսումնասիրել ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզի» առավել կարևոր միջոցառումների իրականացման հնարավոր ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական  զարգացումների վրա, բացահայտել սպասվելիք առավելությունները և ռիսկերը, նախանշել և հիմնավորել արտաքին առևտրի զարգացման և ներքին շուկայի կարգավորման քաղաքականության բնութագրիչ ուղղություններն ու գործնական քայլերը: Ուսումնասիրել ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ՄՄ անդամ երկրների հետ: Հետազոտել ՀՀ տնտեսական աճը Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում՝ այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների և առևտրի ոլորտների հնարավոր զարգացման միտումները: Ներկայացնել օրենսդրական ներդաշնակեցման համապատասխան առաջարկություններ:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 8 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի  9.5 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 2 գործնական առաջադրանքի պատրաստում:

4. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱՐԿՄԱՆ (ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման  ինստիտուցիոնալ համակարգի և կառուցվածքի արդյունավետության գնահատում, կրկնվող գործառույթների, թույլ և ոչ լիարժեք բեռնվածությամբ կառույցների բացահայտում, կադրային քաղաքականության SWOT վերլուծություն, համակարգի լավարկման առաջարկությունների և նախագծերի ներկայացում:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 9 հաստիք, որից 3 - ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի  11 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:

5. ՀՊՏՀ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Ռազմավարական պլանը պետք է ներկայացնի համալսարանի գործունեության՝  ուսումնական, գիտական, նորամուծական, ձեռնարկատիրական և ֆինանսական բաղադրիչների զարգացման տեսլականը և գործարարության ծրագրերը: Նպատակակետ ընտրել հետևյալ մարտահրավերները՝  պահպանել և զարգացնել հանրապետությունում ՀՊՏՀ-ի տնտեսագիտական կրթության առաջնորդի վարկանիշը,  որպես տնտեսագիտական կադրերի պատրաստման, բիզնեսի նորամուծական կառավարման և գիտահետազոտական  մշակումների համակարգաստեղծ կենտրոն:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (4 կլոր սեղան և 1 ամփոփիչ սեմինար), գիտական զեկույցի և ռազմավարական պլանի հրապարակում:

6. ՀՀՖԻՆԱՆՍԱԿԱՆՀԱՄԱԿԱՐԳԻԿԱՅՈւՆՈՒԹՅԱՆԱՊԱՀՈՎՄԱՆՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման ներկա վիճակի գնահատման և վերլուծության միջոցով, օգտագործելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կայունության հաշվարկման գործիքակազմը, բացահայտել ֆինանսական կայունության աստիճանը, կատարել հարկաբյուջետային, տնտեսության իրական հատվածի հիմնական ոլորտների` արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների, ինչպես նաև ֆինանսական հատվածի մասնակիցների` բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներքին ռեսուրսների հաշվին զարգացման հնարավորությունների ուսումնասիրություն և ներկայացնել ֆինանսական կայունության ապահովման ու տնտեսական առաջընթացի հեռանկարները: Առաջարկել ֆինանսական համակարգի ֆինանսական կայունության ապահովման և ամրապնդման միջոցառումների համալիր:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:

7. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ պետական ֆինանսական և գույքային ռեսուրսների օգտագործման ներկա վիճակի վերլուծություն,  առկա հիմնախնդիրների բացահայտում և դրանց լուծման ուղղությունների և գործիքակազմի վերաբերյալ առաջարկությունների մշակում:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:

8.ԲԻԶՆԵՍԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Հետազոտել բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության պատմական զարգացումը և ավանդույթները հայկական միջավայրում: Բացահայտել շուկայական տնտեսության կայացման փուլում բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության դրսևորումները և հասարակայնության արձագանքը: Առաջարկել  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, պետություն-բիզնես-հասարակություն գործընկերային հարաբերությունների ձևավորման  ուղիներ:

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (2 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին