ՀՊՏՀ Wi-Fi կապը նորից գործում է` առավել հզոր և որակյալ

Դիտումների քանակ՝ 1089

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, կարիերայի և մարքեթինգի կենտրոնից հայտնում են, որ, կարճ ժամանակով  բակի ողջ տարածքում գործող Wi-Fi  կապը տեխնիկական պատճառներով խափանվել էր:

«Տեղեկացնում ենք, որ տեխնիկական անսարքությունները վերացվել են, և կապը հզորացվել է: Այսուհետ կգործի ավելի արագ և որակյալ կապ: Մեր կողմից գնահատելի են  ուսանողների արձագանք-բողոքները, որոնք օգնում են մեզ տեղեկանալ մի շարք խնդիրների մասին, տվյալ դեպքում` կապի խափանման, և լուծել դրանք»,-մեզ հետ զրույցում նշեց կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանը:

Նշենք , որ բուհում (բակում) Wi-Fi  կապը ներդրվել է ամռանը, այն նպատակ ունի ուսանողական միջավայրն ավելի օգտակար և գրավիչ  դարձնել, ինչն արդեն ողջունվել է մեր ուսանողների կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին