Ուշադրություն. ի գիտություն ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի դիմորդների

Դիտումների քանակ՝ 1106

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից հայտնում են, որ հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները տեղի կունենան միայն հոկտեմբերի 2-ին:

Այսինքն փոփոխություն է եղել ավելի վաղ հաղորդված այն հայտարարությունում, ըստ որի՝ հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները պետք է տեղի ունենային  երկու օր`հոկտեմբերի 1-ին և 2-ին`ըստ ընդունող հանձնաժողովի փոխանցման:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին հեռակա մագիստրատուրայի դիմորդները պետք է ներկայանան ժամը 10.00-ին. այս մասին մեզ հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին