ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային համագործակցության կենտրոնում կայացավ «Տեմպուսի» «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի շահակից գործընկերները, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Ներսես Գևորգյանի, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի աշխատակիցները` կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանի ղեկավարությամբ:
Ողջունելով ներկաներին` Ներսես Գևորգյանը նշեց, որ հանդիպման նպատակն է մշտադիտարկման արդյունքներով գնահատել նախորդ փուլերում կատարված աշխատանքը և պլանավորել հետագա գործունեությունը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Արարատ» ծրագրի կառավարման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը: Նա անդրադարձավ ծրագրի մասնակից հայաստանյան 8 բուհերի գործունեության մշտադիտարկման արդյունքներին, որպես օրինակելի մոդել ներկայացրեց որակավորումների ազգային շրջանակի խնդիրների իրականացումը Հարավային Աֆրիկայի օրինակով:
Հիշեցնենք, որ «Տեմպուսի» «Արարատ» » ծրագիրը եռամյա է և նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ՝ հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին