Երկու նոր հրատարակություն
![](https://asue.am/images/1523343749/06a89f8d7bedf4e043fc0e7e.jpg)
Lույս են տեսել «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» և «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ուսանողի աչքերով» գիտաժողովների նյութերի ժողովածուները, որոնք հրատարակության են ներկայացվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Առաջին ժողովածուում ներկայացված են 2012 թվականի նոյեմբերի 16-19-ը անցկացված ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանի նյութերը (ներառված են գիտնական մանկավարժների, ասպիրանտների և գործնական ոլորտի աշխատողների հոդվածներ):
Հիշեցնենք` ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանի կազմկոմիտեի նախագահն էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, համանախագահները` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախկին) Տիգրան Դավթյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
![](https://asue.am/images/1523343749/ff882796120d975e97abec7c.jpg)
Երկրորդ ժողովածուն ընդգրկում է մագիստրանտների հոդվածներ, որոնցում լուսաբանված են ՀՀ տնտեսության զարգացման միտումներն ու հեռանկարները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին