Կոլեկտիվ պայմանագրի նախագիծ՝ ուղղված ՀՊՏՀ աշխատակիցներին

Դիտումների քանակ՝ 2186

Համալսարանի աշխատակիցների քննարկմանն ենք ներկայացնում ՀՀ օրենսդրությանը համապատասխան կոլեկտիվ բանակցությունների արդյունքում մշակված համալսարանի կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, որը հետագայում կներկայացվի  աշխատողների ժողովի (համաժողովի) քննարկմանը:

Այս մասին հայտնում է ՀՊՏՀ իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանը՝ մանրամասնելով, որ կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) և աշխատողների ներկայացուցիչների միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններ:

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող և դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ:

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների և գործատուների փոխադարձ պարտավորությունները: Կոլեկտիվ պայմանագրի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին