Կոլեկտիվ պայմանագրի նախագիծ՝ ուղղված ՀՊՏՀ աշխատակիցներին
Համալսարանի աշխատակիցների քննարկմանն ենք ներկայացնում ՀՀ օրենսդրությանը համապատասխան կոլեկտիվ բանակցությունների արդյունքում մշակված համալսարանի կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, որը հետագայում կներկայացվի աշխատողների ժողովի (համաժողովի) քննարկմանը:
Այս մասին հայտնում է ՀՊՏՀ իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանը՝ մանրամասնելով, որ կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) և աշխատողների ներկայացուցիչների միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններ:
Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող և դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ:
Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների և գործատուների փոխադարձ պարտավորությունները: Կոլեկտիվ պայմանագրի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին