ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1404

Մեր համալսարանի ֆուտզալի հավաքականը նվաճել է Հայաստանի  ֆուտզալի բարձրագույն խմբի 2015-2016թթ. առաջնության չեմպիոնի կոչումը: Ապրիլի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզադահլիճում տեղի է ունեցել ՀՊՏՀ-«Չարբախ» թիմերի հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Մեր թիմը տևական ժամանակ գլխավորում էր առաջնության մրցաշարային աղյուսակը և նույնիսկ ոչ-ոքիի դեպքում և մեկ տուր առաջ միավորները թույլ տվեցին դառնալ չեմպիոն (44 միավոր):

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի պետն է, նշեց, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ մեր հավաքականը չեմպիոն է, ինչը մեծ աշխատանքի արդյունք է:

Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը, ռեկտոր Կորյուն Աթոյանին՝  ֆուտզալիստներին աջակցելու և քաջալերելու համար: Նա նշեց նաև, որ թիմին  մեծապես աջակցել է  ուսանողական խորհրդը:

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչը Կարեն Միքայելյանն է, մեր թիմի աշխատանքները ղեկավարում է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր  Սևակ Խաչատրյանը:

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի անդամներն են՝ Արա Բաղդադյան, Հակոբ Դոքմանյան, Արգիշտի Խաչատրյան, Նարեկ Դավիթյան, Դավիթ Ջիլավյան, Հակոբ Լոբասյան, Կարեն Անդրեասյան, Անդրանիկ Կարապետյան, Գուրգեն Խաչատրյան, Հակոբ Ուզունյան, Գոռ Սարգսյան, Արամ Եսայան, Խաչատուր Միքայելյան, Սարո Գալստյան, Գևորգ Սաֆարյան, Արամ Քոսայան, Արմեն Ֆիշյան:

Շնորհավորում ենք մեր ֆուտզալիստներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին