ՀՊՏՀ-ականները՝ ջահերով երթի մասնակից
25.04.2016
Դիտումների քանակ՝ 1192
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեր համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրյակին միացել են համահանրապետական ջահերով երթին՝ բազմաթիվ քաղաքացիների հետ Երևանի կենտրոնից քայլելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ պատրաստել է նաև Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակ, որտեղ մեր ուսանողները տարբեր լեզուներով արտաբերում են «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:
Հոլովակը կարող եք դիտել նշված հղումով՝ www.youtube.com/watch?v=sj78Xu_ma2I:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին